Новостная лента..

Связи

Компании

Для «Mkhitar Sebastatsi» не указаны Связи с другими Компаниями в разделе «Связи»

Персоны

[Править] Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր` նախակրթարանից մինչև ավագ դպրոց, արհեստագործական և միջին մասնագիտական ուսուցում: Գլխավորը սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքն է կրթական միջավայրում: Դրա արդյունքն է եռալեզու (հայերեն, անգլերեն, վրացերեն) mskh.am-ը` իր TV-ով, ռադիոյով, բազմալեզու լրատվությամբ:Այն հանրապետության առաջատար ուսումնական կայքերից է:
ՏՀՏ-ները, օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից` որպես անընդհատ ուսուցման և ստեղծական աշխատանքի արդյունավետ ու գրավիչ միջոցներ: Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում:
Գործում է որպես վերապատրաստման կենտրոն:
Ունի հյուրատուն: Հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչ են:
Մեր կրթահամալիրը հիմնադրման՝ 1989թ.-ից կրում է Մխիթար Սեբաստացու անունը: «Շատ կուզեմ,- ասում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,- որ պայմաններ ստեղծվեն Մխիթարյան միաբանների հետ համագործակցելու համար: Որպես կամուրջ կծառայեն 2008-2009 ուստարում կրթահամալիրում բացվող հայագիտական ուսումնական կենտրոնն ու հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ դասարանները»: [Править]